22 մայիսի 2013 - 13:26 AMT
Եգիպտոսում ազատ են արձակվել պատանդները

Եգիպտոսում այսօր գերությունից ազատ են արձակվել ուժային կառույցների յոթ աշխատակիցներ, որոնց ծայրահեղականները առևանգել էին անցած շաբաթ: Այս պահի դրությամբ, ըստ առկա տեղեկությունների, նրանք ուղևորվում են դեպի Կահիրե: Ուժայինները առևանգվել էին գրոհայինների կողմից անցած շաբաթ Սինայի հյուսիսում: Ի պատասխան Եգիպտոսի բանակն ու ՆԳՆ-ն համատեղ հատուկ գործողություն են անցկացրել նրանց ազատելու համար: Բանակի ու ոստիկանության համատեղ խմբավորումը մի շարք բնակավայր է շրջապատել: Բոլոր ճանապարհները փակ են, հայտնում է euronews-ը: