ԱՊՀ երկրների քաղաքացիների մուտքը ՌԴ միայն հրավերով կարող է սահմանվել միգրացիոն հոսքերը կանոնավորելու համար, հայտարարել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանին Ռոմոդանովսկին, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Վիզային ռեժիմն այսօրվա դրությամբ ակտուալ չէ»,-ասել է Ռոմոդանովսկին լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հարկավոր է ԱՊՀ երկրների հետ մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանել:
«Հրավերով Ռուսաստան մուտքի տարբերակը կարելի է դիտարկել այն երկրների հետ, որտեղից գալիս է ներգաղթյալների հիմնական հոսքը, սակայն լրացուցիչ աշխատանք է հարկավոր, քանի որ սա բարդ հարց է»,-ասել է Ռոմոդանովսկին: