Մայիսի 22-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը անցկացրել է երկրորդ հանդիպումը մրցաշարում, որը տեղի է ունենում Հունգարիայում:
Հայ ֆուտբոլիստների մրցակիցը Շվեյցարիայի հավաքականն է եղել, որը հաղթանակ է տոնել 6:1 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլի հեղինակը դարձել է Դավիթ Տերտերյանը: Առաջին խաղում ևս Հայաստանի ընտրանին զիջել էր Հունգարիային:
Մրցաշարի վերջին տուրում Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմրցի Սլովենիայի ընտրանու հետ: