ԱՄՆ իշխանությունները պաշտոնապես խոստովանել են, որ 2009թ. ի վեր ԱՄՆ չորս քաղաքացիներ են զոհվել Պակիստանում ու Եմենում ամերիկյան անօդաչու սարքերի գրոհների միջոցով, հայտնում է CBS News-ը: Այդպիսի հայտարարություն է արել սենատորին հղած նամակում ԱՄՆ գլխավոր քարտուղար Էրիկ Հոլդերը:
Հոլդերի խոստովանությունն այն մասին, որ ԱՄՆ քաղաքացիներ են սպանվել երկրի սահմաններից դուրս անօդաչու սարքերի գրոհների ժամանակ, առաջինն էր Օբամայի օրոք: Այդ տվյալները հրապարակելու հրահանգը Հոլդերին անձամբ Օբաման է տվել: