12 հունվարի 2006 - 14:43 AMT
Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
ԵԱՀԿ առաքելությունն այսօր իրականացրել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հերթական պլանային դիտարկում: Դիտարկումը անց է կացվել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մոտ: Դիտարկման ընթացքում միջադեպեր եւ զինադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն գրանցվել: Ադրբեջանական կողմից դիտարկումը անց են կացրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Քին եւ Ժիրի Աբերլեն: Ղարաբաղյան կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Հարրի Էրոնենը, Ալեքսանդր Սամարսկին եւ Իմրե Պալատինուսը: