Մայիսի 25-ից կսկսեն վաճառվել Հայաստան-Մալթա հանդիպման տոմսերը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հարավային և հյուսիսային տրիբունաների տոմսերը կարժենան 3000 դրամ, արևելյան տրիբունայինը` 5000, իսկ արևմտյանինը` 8000:
2014թ Աշխարհի Գավաթի ընտրական Հայաստան-Մալթա հանդիպումը կկայանա հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կսկսվի ժամը 20:00-ին:
Ընտրական B խմբում Հայաստանը նախավերջին հորիզոնականում է, իսկ Մալթան` վերջին: