24 մայիսի 2013 - 15:28 AMT
Ուկրաինան կարող է Ադրբեջանին վաճառել ՌԼԿ 80Կ6Մ

Ադրբեջանը հետաքրքրված է 80Կ6 տիպի ռադիոլոկացիոն կայաններով, որոնք արտադրում է ուկրաինական «Իսկրա» գիտա-արտադրական համալիրը: Ադրբեջանական պատվիրակությունն արդեն հանդիպում է ունեցել այդ համակարգը ձեռք բերելու համար, հայտնում է «ԱՊԱ»-ն:

Շարժական ՌԼԿ 80Կ6Մ-ն նախատեսված է ՀՕՊ զորքերում ռադիոտեխնիկական ու զենիթահրթիռային ստորաբաժանումների կազմում օգտագործվելու համար: