Տաջիկստանում արգելափակել են մուտքը Youtube պրովայդերների ու բջջային օպերատորների համար, հայտնել է «ՌԻԱ Նովոստիին» ինտերնետ պրովայդերների ասոցիացիայի նախագահ Ասոմիդդին Ատոևը: Youtube-ը Տաջիկստանում արգելափակվում է արդեն երրորդ անգամ: Խնդիրները սկսվեցին, երբ համացանցում զետեղվեց տեսանյութը Տաջիկստանի նախագահի որդու հարսանիքի մասին, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց օգտատերերի շրջանում: