Բրիտանական կենդանաբանական այգու աշխատակցուհի Սարա Մաքքեյը մահացել է Վագրի հարձակման արդյունքում: Այդ մասին այսօր հայտնել է ոստիկանությունը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը Անգլիայի հյուսիս-արևմուտքում:
24-ամյա կինը գտնվում էր վագրի վանդակում, երբ կենդանին հարձակվեց նրա վրա, նա ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ կենդանաբանական այգին փակվել է: Ստացված վերքերից Սարա Մաքքեյը մահացել է: