Գերմանիայի Մյունխեն քաղաքում հայ հրաձիգները մասնակցում են աշխարհի գավաթի խաղարկությանը: Օդամղիչ հրացան 10 մ վարժության տղամարդկանց պայքարին մասնակցել է 123 մարզիկ:
Հրաչ Բաբայանը 620,1 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 46-րդ հորիզոնականը, իսկ Քրիստիան Լաուերը 613 միավորով‘ 93-րդը:
Կանանց առաջնությանը ելույթ են ունեցել 126 մարզուհիներ: Իրինա Աղաջանյանը 410,8 միավորով զբաղեցրել է 57-րդ տեղը, իսկ Սվետլանա Տիգրանյանը 401,8 միավորով‘ 113-րդը:
Մայիսի 27-ին հայ հրաձիգները կմասնակցեն փոքր տրամաչափի հրացան 50մ վարժությունը: