
Երևանում իր աշխատանքներն է սկսել Հիդրոօդերևութաբանության Միջպետական խորհրդի 13-րդ համաժողովը, որը պետք է ավիահիդրոօդերևութաբանության բնագավառում ապահովի քաղաքացիական ավիացիայի անվտանգ թռիչքները: Խորհրդի նիստին մասնակցում են 7 երկրների 15 ներկայացուցիչներ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Մոլդովայից, Վրաստանից, Լիտվայից և Հայաստանից: Խորհրդի նիստը կազմակերպել է ՀՀ բանպահպանության նախարարության ենթակայության տակ գործող «Զվարթնոց ավիոօդերևութաբանական կենտրոնը»:
Բնապահպանության նախարարը կարևորել է նախատեսված հարցերի քննարկումը, որոնք հիմնականում վերաբերում են աերոնավիգացիայի օդերևութաբանական սպասարկումն իրականացնող մարմինների կողմից մատուցվող ծառայությունների վիճակին և զարգացման հեռանկարներին, ցածր բարձրություններում թռիչքների օդերևութաբանական սպասարկմանը, ինչպես նաև սահմանակից պետությունների միջև միջսահմանային գոտիներում օդերևութաբանական տեղեկատվության փոխանակման հետ կապված հարցերին:
Արամ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ այս հանդիպումը գործող կառույցի շրջանակներում հիմք կդնի որակապես նոր ստանդարտների կիրառմանը մասնակից պետությունների` նման պատասխանատու աշխատանքում: