29 մայիսի 2013 - 20:05 AMT
Հրանուշ Հակոբյանը Ալժիրի Ակադեմիայի ուսանողների համար հանդես է եկել դասախոսությամբ

Ալժիրի՝ արտերկրում բնակվող ազգային համայնքների պետքարտուղար-նախարար Բելգասեմ Սահլիի հրավերով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Ալժիրի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում։

Այցի ընթացքում նախարարը Ալժիրի նախարարի և աշխատակազմի հետ քննարկումներ է ունեցել գլոբալացվող աշխարհում Սփյուռքի դերի մասին (Ալժիրի սփյուռքը կազմում է շուրջ 7 մլն մարդ), ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության քաղաքականության հիմնախնդիրների մասին, հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Սագհիր Շիհաբի, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրահիմ Բուլահիայի, Ալժիրի պետքարտուղար-նախարարի անվտանգության գծով խորհրդական Մուհամեդ Կամելի, սոցիալական և տնտեսական ազգային խորհրդի նախագահ Մուհամեդ Սրիր Բաբաեսի, Ազգային ժողովի փոխնախագահ Սադիր Շիհաբի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայերնիք-Սփյուռք գործակցության մեխանիզմներին առընչվող հարցեր: Նախարարը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության համայնքների հետ աշխատելու փորձն ու ծրագրերը:

Ինչպես հայտնում են Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, Ալժիրի դիվանագիտական ինստիտուտում Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Ալժիրի Ակադեմիայի ղեկավար Աբդել Ազիզ Բուգերատայի հետ և ակադեմիայի ուսանողների համար հանդես է եկել դասախոսությամբ: