29 մայիսի 2013 - 21:31 AMT
Հյուսիսային պողոտայում Երեխաների ﬕջազգային օրվան նվիրված բարեգործական DJ մարաթոն կանցկացվի

Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության օրը, ԴիՋեյների հայկական ասոցացիան կազմակերպում է բարեգործական տասներկուժամյա մարաթոն և օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների օգնությանն ուղղված ﬕջոցների հանգանակություն։

Հյուսիսային պողոտայում, ժամը 11։00-ից ﬕնչև 23։00-ն non-stop կնվագեն Հայաստանի լավագույն ԴիՋեյները։ Մարաթոնի ծրագիրը ներառում է նաև ներկայումս մոռացված խաղեր,որոնցով տարված էր ավագ սերունդը, մանկական հագուստի ցուցադրությունև «street dance» պարային շոու:

Միջոցների հանգանակությունը կանցկացվի հատուկ մարաթոնի համարպատրաստված CD-սկավառակների վաճառքի հաշվին։ Բարեգործական երեկոյի բոլոր մասնակիցները հանդես են գալիս անհատույց`աջակցություն ցուցաբերելով ﬕջոցառման նպատակներին։ Սկավառակների վաճառքից ստացված գումարը կօգտագործվի օնկոգիական հիվանդությամբ տառապող երեխաներին օգնելու համար։