18 հունվարի 2006 - 19:04 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ
Այսօր Լոնդոնում սկսվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մանը (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) առանձին հանդիպեցին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այսօր ուշ երեկոյան նախատեսված է նաեւ ընդհանուր հանդիպում միջնորդների մասնակցությամբ: Նույն օրը Վ. Օսկանյանը կհանդիպի նաեւ Մեծ Բրիտանիայի Եվրոպական հարցերով նախարար Դուգլաս Ալեքսանդրի հետ: Նախատեսված է մտքերի փոխանակություն ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի եւ միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Հունվարի 19-ին ծրագրվում է Վ. Օսկանյանի եւ Է. Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: