30 մայիսի 2013 - 18:10 AMT
Ռուստամ Իբրահիմբեկովը հայց է ներկայացրել դատարան պատվի ու արժանապատվության պաշտպանության վերաբերյալ

Ադրբեջանի իշխանությունների գլխավոր գաղափարախոս Ալի Հասանովի ոչ համարժեք արտահայտությունները ընդդիմության և հասարակական գործիչների հասցեին արդեն ոչ ոքի չեն զարմացնում, գրում է «Թուրան» գործակալությունը: Սակայն, առաջին անգամ է, որ նրան դատի են տալիս: Հայտնի դրամատուրգ և հասարակական գործիչ Ռուստամ Իբրահիմբեկովը հայց է ներկայացրել դատարան պատվի ու արժանապատվության պաշտպանության վերաբերյալ, հայցը կքննվի Բաքվում հունիսի 3-ին, հայտնել է հայցվորի փաստաբանը:

Հայցի համար հիմք է ծառայել Ալի Հասանովի հարցազրույցը, որտեղ նա Իբրահիմբեկովին անվանել է ոչ պրոֆեսիոնալ և մեղադրել է շեհիդների ծառուղու հարևանությամբ ռեստորան և զվարճանքի կենտրոն կառուցելու մտադրության մեջ: Հայցը երկար ժամանակ չի ընդունվել, և միայն Գերագույն դատարան հասնելով ընդունվել է քննության: