30 մայիսի 2013 - 18:28 AMT
Հունիսի 3-ից Երևանում նոր ճանապարհային տեսախցիկներ կգործարկվեն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր տեսախցիկներ են տեղադրվել:

Մասնավորապես, 2013 թվականի հունիսի 3-ից գործարկվելու են տեսախցիկներ, որոնք տեղակայված են Նալբանդյան-Թումանյան, Կոմիտասի-Վրացական, Մաշտոցի-Իսահակյան, Սեբաստիայի-Տիչինայի և Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկներում:

Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: