30 մայիսի 2013 - 20:03 AMT
Իսպանիայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տոնին նվիրված միջոցառում

Իսպանիայում ՀՀ դեսպանությունը և նորաստեղծ «Մադրիդի հայեր» համայնքային ասոցիացիան կազմակերպել են միջոցառում` նվիրված Հանրապետության տոնին:

Մադրիդահայության և հայ ազգի բարեկամ իսպանացի մտավորականների առջև ներածական խոսքով հանդես է եկել Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը և համայնքային նոր կառույցի նախագահ Կարեն Մարդանյանը: Միջոցառմանը ներկայացվել են փաստագրական նյութեր, ցուցադրվել է վավերագրական ֆիլմ: