Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, Թուրքիայի Թաքսիմ հրապարակում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 2 մարդ է սպանվել, 1000-ը վիրավոր են, 900-ը` ձերբակալված:
Այս առավոտ Ստամբուլի փողոցները համեմատաբար հանգիստ են եղել: Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ այս պահին 939 ձերբակալված կա:
Ստամբուլում 1000 վիրավոր կա, ևս մի քանի հազարը` Անկարայում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում արդեն երկու օր է` բազմահազարանոց ցույցեր են ընթանում Էրդողանի ու նրա ղեկավարած Արդարություն և զարգացում կուսակցության դեմ: