Երուսաղեմի նորընտիր պատրիարք Նուրհան Մանուկյանի գահակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 4-ին Սբ. Հակոբ վանքում, որը Պատրիարքի նստավայրն է: Արարողությանը հրավիրված են ՀԱԵ բարձրաստիճան ներկայացուցիչներ Էջմիածնից ու Անթիլիասից, այլ եկեղեցիների ներկայացուցիչներ:
Ապրիլի 12-ին Հորդանանի թագավոր Աբդալլա II Հաշիմիտը շնորհարվեց Նորին Սրբությանը Երուսաղեմի 97-րդ պատրիարք ընտրվելու կապակցությամբ: Հորդանանի թագավորը արքեպիսկոպոսին է հանձնել ընտրվելու մասին հռչկագիրը, քանի որ ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքարանը Սբ հողում գտնվում է նաև Հորդանանի իրավասության ներքո: