ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ներկայացնում է «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» հետվճարային սակագնային պլանը, որի շնորհիվ ինտերնետը երեխաների համար դառնում է միայն նոր գիտելիքի, աշխարհը ճանաչելու և զարգացման միջոց՝ զերծ անցանկալի և վտանգավոր բովանդակությունից:
Օգտվելով «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» փաթեթից` բաժանորդը հնարավորություն է ստանում վերահսկելու դիտվող կայքերը՝ սահմանափակելով երեխաների մուտքն իրենց համար չնախատեսված էջեր:
Ավելին, սակագնային պլանին առնվազն մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը կստանա «ՄՏՍ կոնեկտ» USB մոդեմ՝ արտոնյալ պայմաններով:
Երեխաների համար ոչ պատշաճ կամ վտանգավոր բովանդակություն պարունակող կոնտենտի հասանելիությունը սահմանափակող, անվտանգ ինտերնետի ապահովման պատրաստի գործիքների՝ հատուկ սակագնային պլանի միջոցով ընտանիքներին և կրթական հաստատություններին առաջարկելը համահունչ է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ երեխաների համար անվտանգ առցանց միջավայր և նրանց առողջ զարգացում ապահովելու վճռականության հետ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mt.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: