Լևոն Արոնյանը գերմանական Մեյսեն քաղաքում մասնակցել է միաժամանակյա խաղի սեանսի, որի մասնակիցներին էին Գերմանիայի ամենատաղանդավոր պատանի շախմատիստները:
Արոնյանն առաջին անգամ էր մասնակցում նմանատիպ մրցախաղի: Որոշակի խաղարկային ժամանակի ընթացքում գրոսմայստերը պետք է հասցներ խաղալ բոլոր վեց պարտիաները, իսկ նրա մրցակիցները՝ յուրաքանչյուրն իր պարտիան:
Արդյունքում հաշիվը եղավ 4:5-1:5 հօգուտ Արոնյանի: Երեք պարտիաներ ավարտվել են ոչ ոքի, երեքում Արոնյանը հաղթել է, հայտնում է chess-news-ը: