4 հունիսի 2013 - 12:09 AMT
Թուրքիայում բողոքի ակցիաների ժամանակ տուժածների թիվը գերազանցել է 3,1 հազարը

Թուրքիայում բողոքի ակցիաների ժամանակ տուժածների թիվը գերազանցել է 3,1 հազարը, մեկ մարդ զոհվել է: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, Թուրք բուժաշխատողների ասոցիացիայի վրա հղումով: 26 վիրավորների վիճակը գնահատվում է որպես լուրջ կամ կրիտիկական: Հատկապես շատ են վիրավորները: Զանգվածային ելույթները Թաքսիմ հրապարակի կառուցապատման դեմ վերաճեցին Թուրքիայի վարչապետի դեմ ուղղված բողոքի ցույցերի: Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրում են բռնատիրության ու երկրի «սողացող իսլամականացման մեջ»: