6 հունիսի 2013 - 12:08 AMT
Հովիկ Աբրահամյանը Լիտվիայի հայ համայնքին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը

Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին այցելել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցի, որտեղ նրան դիմավորել են Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հոգևոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը և հայ համայնքի ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի մեր հայրենակիցներին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական գերակայությունները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Հովիկ Աբրահամյանը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող բազմաթիվ հարցերի:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելել է նաև Ռիգայի նավահանգիստ, շրջայց կատարել նավահանգստում: Նավահանգստի ղեկավարությունը պատվիրակության անդամներին ներկայացրել է Ռիգայի ազատ գոտու գործունևությունը և նավահանգստի կառավարման համակարգը: Այս մասին հայտնում են ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժնից: