7 հունիսի 2013 - 10:35 AMT
«Մեծ Եվրոպա». Տիգրան Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը կիսում են 1-3-րդ տեղերը

Բուլղարական Ալբենա քաղաքում շարունակվում է ընթանալ «Մեծ Եվրոպա» շախմատային մրցաշարը: Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը 6-րդ տուրում առավելության է հասնել Սանդրո Մարեցոյի նկատմամբ, իսկ Հրանտ Մելքումյանն ուժեղ է գտնվել Պրասաննա Վիշնուից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ավետիք Գրիգորյանը ոչ ոքի է խաղացել Ջայարամ Աշվինի հետ և 4,5 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը: