2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում այսօր Հայաստանի հավաքականը կանցկացնի իր 5-րդ հանդիպումը: Մրցակիցը B խմբի հետնապահն է` Մալթայի ընտրանին: Իր միակ հաղթանակը Վարդան Մինասյանի սաները տոնել են հենց Մալթայի նկատմամբ մրցակցի հարկի տակ:
Եվ բուքմեյքերներն այսօր հակված են հավատալ Հայաստանի ընտրանու հաղթանակին: Հայ ֆուտբոլիստների հաղթելու հավանականության գործակիցը կազմում է 1.26, ոչ ոքին 5.40 է, իսկ այն որ, Մալթան Երևանում կկարողանա վաստակել 3 միավոր` 11.50.
Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում: