7 հունիսի 2013 - 16:55 AMT
ԼՂՀ սոցիալ-տնտեսկան զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել Բակո Սահակյանն ու բարերար Էդգար Արամյանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Էդգար Արամյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Բարերարն ասել է, որ նույն եռանդով կշարունակի մասնակից լինել ԼՂՀ սոցիալ-տնտեսկան զարգացմանը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում են ԼՂՀ նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: