Սյունիքի մարզպետի պաշտոնակատարի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է մարզպետի տեղակալ Արա Դոլունցը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյան:
Նշենք, որ սահմանված կարգի համաձայն՝ Դոլունցը կպաշտոնավարի մինչև նոր մարզպետի նշանակումը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, երեկոյան, Գորիսի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Սյունիքի մարզպետ Սուրեն խաչատրյանի առանձնատան դիմացի հատվածում հնչել էին ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Միջադեպից հետո Սյունքի մարզպետը հրաժարականի դիմում էր ներկայացրել: