Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Լևոն Բաբուջյանը Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտված օփենում 11 հնարավորից վաստակել են 8-ական միավոր և 130 մասնակիցների մեջ գրավել համապատասխանաբար 4-րդ և 5-րդ տեղերը:
Հայ շախմատիստները միայն կես միավորով են հետ մնացել մրցաշարի հաղթողից` գրոսմայստեր Լևան Պանցուլայայից (Վրաստան), հաղորդում է armchess.am-ը: