Հունիսի 9-ին մայրաքաղաքում անցկացվող «Երևան. բիզնես-վազք 2013» մրցույթի անցկացմամբ պայմանավորված առավոտյան ժամը 07:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության համար փակ կլինի Աբովյան փողոցի Թումանյան խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը:
Ժամը 09:30-12:00-ը , սահմանված վազքուղով պայմանավորված, երթևեկությունը մասնակիորեն կսահմանափակվի մայրաքաղաքի Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա՝ – Մոսկովյան փողոց– հետադարձ դեպի Սայաթ-Նովա պողոտա - Աբովյան փողոց – Royal Tulip Yerevan հյուրանոց հատվածներում: