27 հունվարի 2006 - 15:47 AMT
Եվ կրկին դիմակայություն. Հայաստան-Ադրբեջան` որտե՞ղ տեղի կունենա խաղը
Այսօր շվեյցարական Մոնտրե քաղաքում տեղի է ունեցել Եվրո-2008 ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Ավստրիայի եւ Շվեյցարիայի հավաքականները եզրափակիչի ուղեգրերը ստացել են ավտոմատ կերպով` մրցաշարի տիրոջ իրավունքով: Վիճակահանության օգնությամբ որոշվել են ընտրական խմբերի կազմերը: Հայաստանի հավաքականը ընդգրկվել է Ա խմբում:

Ա խումբ`

Պորտուգալիա
Սերբիա եւ Չերնոգորիա
Բելգիա
Ֆինլանդիա
Հայաստան
Ղազախստան
Ադրբեջան

Ընտրական փուլը մեկնարկում է 2006 թվականի աշնանը, Գերմանիայում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչի ավարտից հետո: