10 հունիսի 2013 - 14:45 AMT
Շիրակի մարզում կարկուտից պտղատու այգիներ և ցանքատարածքներ են վնասվել

Հունիսի 10-ին, ժամը 11.57-ին տեղեկություն է ստացվել, որ հունիսի 9-ին Շիրակի մարզում, ինչի հետևանքով Ազատան, Վահրամաբերդ, Մարմաշեն, Լուսակերտ, Սարատակ, Բենյամին, Այգաբաց, Արևիկ գյուղերում վնասվել են պտղատու այգիներ և ցանքատարածքներ:

Վնասի չափերը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ վերոհիշյալ գյուղերը «Մեվանծ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: