Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը տեղեկացնում է, որ չի մասնակցելու Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը:
Նույն օրը, նույն ժամին խմբակցության անդամները Ազատության հրապարակում հրավիրում են ասուլիս՝ Երևանի առաջնահերթ խնդիրների և «Բարև Երևան» խմբակցության առաջիկա անելիքների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ քաղաքապետի երդմնակալության արարողությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 11:00-ին: