10 հունիսի 2013 - 15:35 AMT
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը Լաս Վեգասի օփենում գրավել է 3-րդ տեղը

Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ավարտված օփենում 6 հնարավորից վաստակել է 5 միավոր և բաժանեց 1-6-րդ տեղերը գրոսմայստերներ Վեսլի Սոյի (Ֆիլիպիններ), Յաան Էլվեստի, Ալեխանդրո Ռամիրեսի, Էնրիկո Սեւիլանոյի (ԱՄՆ) և Մանուել Լեոն Հոյոսի (Մեքսիկա) հետ:

Լրացուցիչ ցուցանիշներով Հակոբյանն արժանացել է երրորդ մրցանակին: Մրցաշարի հաղթող է դարձել Սոն, հաղորդում է armchess.am-ը: