ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հետաձգել է Իսրայել և Մերձավոր Արևելքի մյուս երկրներ իր ուղևորությունը, մասնակցելու համար Սպիտակ տան ծրագրերի քննարկմանը սիրիացի ապստամբների զենքի հնարավոր մատակարարման վերաբերյալ, հայտնում է «Ասոշիեյթիդ պրեսը» Սպիտակ տան վրա հղումով:
ԱՄՆ նախագահն արդեն այս շաբաթ կարող է հայտարարել զենքի առաքումների մեկնարկի մասին սիրիացի ընդդիմադիրների չափավոր խմբերին: Սպիտակ տունը մտահոգված է պաշտոնական Դամասկոսի վերջին ռազմական հաջողություններով: