10 հունիսի 2013 - 17:04 AMT
Բարձրահարկի երեսպատման սալիկներն ապամոնտաժվել են, որ չթափվեն

Այսօր, ժամը 13.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումով փողոցի թիվ 44 շենքի արտաքին պատի (5-6-րդ հարկեր) երեսպատման սալիկները թուլացել են և առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են 7 սալիկ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: