15-ամյա Մուհամմեդ Կաետան վաստակում էր, սուրճ վաճառելով Հալեպի փողոցներում: Փողոցային վեճերից մեկի ժամանակ նա անզգուշաբար հայտարարել է, թե չի հավատում Մուհամմեդ մարգարեին: Մուհամմեդ Կաետան գերի է ընկել ապստամբների մոտ, որոնք ահաբեկչական «Ալ Քաեդային» են հարում, և հաջորդ օրը գնդակահարվել է ծնողների աչքի առաջ:
Չափավոր ապստամբները վրդովված են «Ալ Քաեդայի» գրոհայինների գործողություններով: Ականատեսները պնդում են, որ դեռահասն ընդամենը ասել է.«Նույնիսկ եթե հիմա Մուհամմեդն իջնի դրախտից, ես միևնույն է հավատացյալ չեմ դառնա»: Հաջորդ օրը պատանուն փողոց են դուրս բերել, քաղաքի բնակիչների աչքի առաջ նստացրել են վաճառասեղանի մոտ, բոլորը մտրակի հարվածների հետքեր են տեսել նրա մարմնի վրա: Գրոհայինների դաշտային հրամանատարն ասել է. «Հալեպի քաղաքացիներ, չհավատալ Ալլահին հանցագործություւն է: Նա, ով հանդգնում է անհարիր խոսել մարգարեի հասցեին, արժանի է պատժի»,-ասել է նա և 2 անգամ կրակել է տղայի վրա ծնողների աչքի առաջ: Ականատեսները վկայում են, որ գրոհայինների արաբական շեշտադրությունը վկայում էր այն մասին, որ նրանք սիրիացիներ չեն, հայտնում է 9tv.co.il-ը: