Հայաստանում կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած ռիսկերը հատկապես վերջերս գրանցված կարկտահարության դեպքերը շարունակաբար մեծացնում են գյուղատնտեսական վնասները` սպառնացող վտանգի տակ դնելով երկրի տնտեսական և սոցիալական բարեկեցությունը:
Միայն մայիսի 12-ին Արմավիրի մարզում կարկտահարության հեևանքովգյուղատնտեսության կորուստները գնահատվում են մոտ 20 -25 մլրդ դրամ: Կարկուտը վնաս է հասցրել 17 հազար հա հողատարածությունների, տուժած 46 համայնքից 23-ում գրանցվել է բերքի 100 տոկոսանոց կորուստ:
Կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ռիսկերը կործանանար հետևանքներ և գրեթե անհաղթահարելի մարտահրավերներ են ստեղծում հատկապես փոքր ֆերմերային տնտեսությունների, ինչպես նաև սակավառեսուրս և սոցիալական սուր խնդիրներունեցող համայնքների համար: Գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի աճի նման պայմաններում կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը, այն է post factum ձեռնարկած քայլերը, կարճաժամկետ լուծումներ են և որևէ կերպ լուծում չեն տալիս կլիմայական փոփոխությանն ադապտացման և գյուղատնտեսության դիմակայության մեծացման հիմնախնդրին, այնինչ դա պահանջում է ռազմավարական և երկարաժամկետ մոտեցում, այդ թվում նաև խոցելիության գնահատում, ադապտացիոն մեխանիզմների սահմանում և համակարգված երկարաժամկետ լուծումների իրականացում: Ավելին, հարկավոր է ցուցաբերել միասնական մոտեցում` համադրելով կլիմայական փոփոխություններին ադապտացման, աղետների ռիսկի նվազեցման և կենսաապահովման ոլորտները:
Հաշվի առնելով վերոհիշյալ խնդրի հրատապությունը և ոլորտում առկա լավագույնփորձի տեղայնացման կարևորությունը` Գյուղտնտեսական Դաշինքը, ի դեմսՀայաստանի գյուղատնտեսության ոլորտում տարիներ շարունակ գործող 15 տեղական և միջազգային կազմակերպությունների և Աղետների ռիսկի նվազեցման ազգայինպլատֆորմը, առաջարկում են համախմբել ոլորտում ընդգրկված շահագրգիռ կողմերի ջանքերը` ուղղված կլիմայի փոփոխություններին ադապտացմանն ու գյուղատնտեսության դիմակայության բարձրացմանը:
Նպաստելով գյուղատնտեսության կայուն զարգացմանը և օգտագործելով միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև Հայաստանում իրականացված և իրականացվող հաջողված ծրագրերը` նախաձեռնել համայնքների խոցելիության գնահատում աղետների նկատմամբ, ադապտացիոն միջոցների սահմանում և գյուղատնտեսական ռիսկերի նվազեցման ռազմավարական քաղաքականության մշակում և իրականացում` համադրելով կլիմայական փոփոխությունների ադապտացման, աղետների ռիսկի նվազեցման և կենսաապահովման հիմնախնդիրները (օրինակ, գյուղատնտեսությանապահովագրության համակարգի ներդրումը, շարունակական կրթությունընորարար տեխնոլոգիաների հակակարկտային ցանցեր և այլն տոկոսով վարկեր) հասանելիության ապահովում փոքր ֆերմերների համար գյուղատնտեսական նոր բիզնես մոդելների ններկայացում և այլն):