10 հունիսի 2013 - 20:25 AMT
Արցախում 10 օր հետո շարժական ինտերնետ ծառայություն կմատուցվի նոր՝ 3G սերնդի հաշվին

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտնի է դարձել, որ Արցախում 10 օր հետո շարժական ինտերնետ ծառայություն կմատուցվի նոր՝ 3G սերնդի հաշվին։

Շարժական ինտերնետ ծառայության համար ապահովվում է մինչև 3072/3072 (ներբեռնում/վերբեռնում) կբիթ/վրկ արագություն: Հանձնաժողովի նիստում այսօր հստակեցվել են ծառայության սակագները։

karabakh-open.info-ի տեղեկացմամբ՝ USB-մոդեմը «Ղարաբաղ Տելեկոմ ընկերությունից ձեռք բերելու դեպքում բաժանորդին տրամադրվում է 15 000 միավոր, որտեղ 1 միավորը հավասար է 1 դրամի: