Ահաբեկչությունների հետևանքով Իրաքում առնվազն 57 մարդ է զոհվել, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը: Առավել արյունահեղ եղավ ահաբեկիչների հարձակումը Դիյալա գավառի վրա, որտեղ շուկայի հարևանությամբ երեք ավտոմեքենա է պայթել, արդյունքում կա 15 զոհ ու 46 վիրավոր:
Կեսօրին Բաղդադի արվարձանում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ևս 7 մարդ, 25-ը վիրավորվել են: Ահաբեկչությունների համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել