Հունիսի 11-ին 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական B խմբում կկայանա Դանիա-Հայաստան հանդիպումը:
Միջազգային բուքմեյքերական ընկերությունները հակված են հավատալ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 20-րդ տեղը զբաղեցնող Դանիայի հաղթանակին: Դանիացիների հաղթելու գործակիցը կազմում է 1.28, հավանականությունը, որ հանդիպումը կավարտվի ոչ ոքի 5.55 է, իսկ ահա Հայաստանի հավաքականի հաղթանակին բուքմեյքերները դժվարությամբ են հավատում, այն 13 է:
Հայաստանի հավաքականը այս ընտրական խմբում հաղթել է միայն Մալթային, և պարտություններ է կրել Բուլղարիայից Իտալիայից, Չեխիայից և Մալթայից: Իսկ Դանիան ոչ ոքի է խաղացել Չեխիայի և Բուլղարիայի հետ, զիջել է Իտալիային և հաղթել Չեխիային: