Իսրայելի հետախուզության նախարար Յուվալ Շտայնիցը ենթադրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է հաղթել Իրանի և «Հեզբոլլահի» օգնությամբ: «Ես կարծում եմ, որ հնարավոր է, ես վաղուց եմ այդպես մտածում»,-ասել է Շտայնիցը:
Թեև նախարարի գնահատականը աջակցություն չստացավ վարչապետ Բինյամին Նեթանյահուի կոալիցիոն կառավարության շարքերում, այն արտացոլում է այն դժվարությունները, որ կանգնած են Իսրայելի և արևմտյան երկրների առջև Սիրիայի հետագա ճակատագրի առումով ու միջամտության անհրաժեշտությամբ:
Շտայնիցն ասել է, որ Ասադի կառավարությունը «ոչ միայն կարող է կանգուն մնալ, այլ նաև տարածքներ ետ նվաճել» ապստամբներից, հայտնում է MIGnews-ը: