11 հունիսի 2013 - 11:13 AMT
Քութաիսիի միջազգային մրցաշարում 5 հայ սուսերամարտիկներ նվաճել են մեդալներ

Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականը հունիսի 8-10-ը մասնակցել է Վրաստանի Քութաիսի քաղաքում անցկացված միջազգային մրցաշարին:

Հայ սուսերամարտիկները նվաճել են 5 մեդալ, հաղթող է դարձել խոցասուսերակիր Էմմա Պողոսովան, տղաների ճկասուսեր մրցաձևում 2-րդ տեղն է գրավել Էմիլ Դանիելյանը, իսկ 3-րդը` Մայքլ Հովհաննիսյանը:

Տղաների խոցասուսեր մրցաձևում 3-րդ տեղը զբաղեցրել է Էդուարդ Հովիկյանը, իսկ աղջիկների պայքարում` Արփինե Աթոյանը: Մրցաշարին Հայաստանը ներկայացնում էին 10 սուսերամարտիկներ: