11 հունիսի 2013 - 11:52 AMT
Հունիսի 16-ին կկայանա Դիսկ գոլֆի առաջին թիմային մրցաշարը

Հունիսի 16-ին Երևան-Էջմիածին մայրուղուն հարակից` «Զվարթնոց» օդանավակայանի և Մուսալեռ գյուղի միջև ընկած հատվածում կկայանա Դիսկ գոլֆի առաջին թիմային մրցաշարը:

Մասնակցելու համար անհրաժեշտ է ստեղծել թիմ, որը բաղկացած պետք է լինի 8 հոգուց: Հաղթող թիմերի մասնակիցները կգրանցվեն Հայաստանի Դիսկ գոլֆի հավաքականում և հետագայում կմասնակցեն տեղային, տարածաշրջանային և միջազգային մրցաշարերի:

Հայաստանում Դիսկ Գոլֆի խաղադաշտի բացումը տեղի է ունեցել մայիսի 26-ին: