11 հունիսի 2013 - 12:55 AMT
Թուրքիայում բողոքի ցույցերի ժամանակ 14 լրագրող է տուժել

Reporters sans frontiers կազմակերպությունը հայտնում է, որ 14 լրագրող է տուժել Թուրքիայում բողոքի ակցիաների լուսաբանման ժամանակ: Կազմակերպությունը դատապարտում է ոստիկանության կոշտ գործողությունները Թուրքիայում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ:

Reporters sans frontiers-ը հայտարարել է, որ պահանջում է ապահովել լրագրողների անվտանգությունը, որոնք լուսաբանում են ցույցերը: Իսկ կառավարական ԶԼՄ-ները պետք է անաչառ լուսաբանեն բողոքի շարժումը, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: