Իսրայելի արտաքին գործերի ու պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ավիգդոր Լիբերմանը նամակ է հղել ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին, որտեղ արձագանքել է «Հեզբոլլահին» ահաբեկչական կազմակերպությունների ցանկում չընդգրկելու Եվրամիության որոշմանը:
«Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ղեկավարն իր բացասական վերաբերմունքն է հայտնել այդ բանաձևի վերաբերյալ: Լիբերմանը նշել է «Հեզբոլլահի» անմիջական մասնակցությունը ահաբեկչությանը բուլղարական Բուրգասում, ինչպես նաև Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությանը:
Այն, որ ԵՄ-ն չընդգրկեց «Հեզբոլլահը» ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, նահանջ է ահաբեկչության առջև, դրանից բխող բոլոր հետևանքներով»,-գրում է իր նամակում Լիբերմանը, հայտնում է MIGnews-ը: