Ավագանիում «Բարև, Երևան» դաշինքիանդամներն այսօրվանից յուրաքանչյուրը երևանցու լրտեսն է լինելու ավագանիում: Այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Բարև, Երևան» դաշինքի ավագանու անդամներից յուրաքանչյուրը պատասխանատու կլինի Երևանի շրջաններից մեկի համար: Անահիտ Բախշյանը Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիայի պատասխանատուն է, Արմեն Մարտիրոսյանը՝ Կենտրոն վարչական շրջանի, Էրեբունու և Նուբարաշենինի պատասխանատուն Դավիթ Սանասարյանն է, Աջափնյակ և Դավիթաշեն շրջաններինը՝ Գագիկ Բաղդասարյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանինը՝ Արթուր Գասպարյանը: Այսօրվանից սկսած «Բարև, Երևանը» բարձրաձայնելու է քաղաքապետարանի ապօրինությունների մասին»,-ասաց նա:
Նշենք, որ ասուլիսն ընթանում էր Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը զուգահեռ, որին «Բարև, Երևան»-ի անդամներն չմասնակցեցին: