Արթուր Աբրահամը օգոստոսի 24-ին, հավանաբար, կհանդիպի Վիլբերֆորս Շիխեպոյի (Նամիբիա) հետ: Ըստ Աբրահամի մարզիչ Ուլի Վեգների, Շիխեպոն WBO-ի թոփ վարկանիշում է:
Իսկ Աբրահամն ասել է, որ ամեն օր մարզվում է՝ վերադարձնելու համար չեմպիոնական գոտին. «Մնացածը ինձ համար կարևոր չէ: Իմ երկրպագուները միայն հաղթանակի են սպասում»:
Իր վերջին մենամարտը Աբրահամը անցկացրել է Ռոբերտ Շտիգլիցի հետ, որին 4-րդ ռաունդում զիջել է տեխնիկական նոկաուտով: Առաջին հանդիպման ժամանակ հաղթանակ էր տարել Աբրահամը: