Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին ղեկավար Հասան Ռոուհանիի կողմնակիցները դուրս են եկել Թեհրանի փողոցներ սատարելու համար նրան:
Մոտ 100 մարդ է հավաքվել Կարիմհան փողոցում Ռոուհանիի կենտրոնակայանի դիմաց և փակել փողոցը: Երիտասարդները կրում են թեկնածուի լուսանկարներով պաստառներ, վանկարկում են հակակոռուպցիոն կարգախոսներ:
Ոստիկանները խնդրում են ցուցարարներին ցրվել: Մի մասն արդեն ցրվել է, սակայն ցուցարարների մեծ մասը շարունակում է ցույցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: