Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հանդուրժում իր հասցեին հնչող քննադատություն՝ հայտարարելով, թե հազիվ է զսպում իրեն ընտրած 50 տոկոսին մյուսներին դեմ դուրս գալուց: Այդ մասին հայտարարել է ԱԶԿ-ից ընտրված պատգամավոր Իբրահիմ Յիգիթը. «Դուք քաղաքացիական պատերա՞զմ եք հրահրում: Քաղաքացիները միմյա՞նց պետք է սպանեն: Վարչապետը պետք է բոլորին միավորի, նա պետք է հավասարապաես հեռու լինի բոլորից»,-ասել է Էրդողանի կուսակիցը՝ քննադատելով Էրդողանին Էաքսիմ հրապարակում և Գեզի զբոսայգում կոշտ գործողությունների համար, գրում է ամերիկյան թուրքալեզու Posta 212 թերթը: