Հունիսի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,850 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 411,32 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411,50 դրամ:
Հունիսի 12-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410.83 դրամ՝ հունիսի 11-ի համեմատ նվազելով 1.11 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 545.75 դրամ` նվազելով 1.31 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.01 կետով՝ 12.73 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: